Ապրիլի 7-ին Երևանում տեղի կունենա «Վըսկէ Ծերքեր» (Ոսկե Ձեռքեր) փառատոնը

Ապրիլի 7-ին Երևանում տեղի կունենա «Վըսկէ Ծերքեր» (Ոսկե Ձեռքեր) փառատոնը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ն, որը ներկայացնում ենք ստորև.

«Ամիսներ առաջ համարձակություն ունեցանք դեռ Արցախում պլանավորված «Վըսկե ծերքեր» փառատոնն անցկացնել Երևանում։ Փառատոնի շրջանակներում կարողացանք ձեզ ներկայացնել ավելի քան 50 ստեղծագործ արցախցիների ձեռքի աշխատանքներ և արտադրանք։


Այժմ, ընդլայնելով արտադրողների և ստեղագործողների շրջանակը, կազմակերպում ենք երկրորդ փառատոնը ապրիլի 7-ին, ժամը՝ 12:00-18:00, ք. Երևան, Մոսկովյան 6/7 Tumanyan’s ART / Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում :
Փառատոնի ընթացքում կլինի ցուցահանդես-վաճառք: Այն կուղեկցվի միջոցառումներով, վարպետաց դասերով, անակնկալ նվերներով և հյուրասիրությամբ։


Փառատոնի հիմնական նպատակը` օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար:

Ծրագրի հովանավոր՝ Club Capital ընկերություն»: