Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ։Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ։ Մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ», -ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին չի կարող ներկայացնել՝ կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետև մարտերը շարունակվում են։