Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնը սկսում է հեքիաթների ընթերցումներ

«Մարտի 28-ին, 20:00-ին մենք սկսում ենք Ձեր նախընտրած հեքիաթների ընթերցումները։

Առաջինը կլսենք ամենասիրված «Երեք խոզուկները» հեքիաթը` Լիանա Նիկողսյանի ընթերցմամբ։

Մեկնաբանություններում կարող եք նշել, որ հեքիաթները կուզեք հետագայում լսեն Ձեր փոքրիկները»,- այս մասին նշված է Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի Ֆեյսբուքի էջում։