ՀԱԿ. «Պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»

ՀԱԿ. «Պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»
ՀԱԿ. «Պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»

Ընդդիմադիր ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է սահմանում այս օրերին արձանագրված միջադեպերին:
«Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետեւանքով կան մարդկային զոհեր եւ ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին եւ իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են, որ ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը։
«Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու եւ լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

© Medialab.am