Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցությունները առցանց ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ պայմանագրի վերաբերյալ: Դրանք ընթանում են առցանց ձևաչափով»,- հայտարարել է նա:
Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինական պատվիրակությունը «ջանքեր է գործադրում ոչ թե պայմանավորվածություններ ձեռք բերելու, այլ բանակցությունները ձգձգելու համար»: