Լևոն Արոնյանը «Արմագեդոնում» պարտվել է Վաշյե-Լագրավին. Champions Chess Tour Finals. «Ա1+»

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց առցանց անցկացվող 2021 Meltwater Champions Chess Tour Finals շախմատային մրցաշարերի եզրափակիչ փուլը:

Առաջին տուրում մեր գրոսմայստերը մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Արագ շախմատի չորս պարտիաներից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2: Կայծակնային շախմատի մրցամարտում նույնպես չորոշվեց հաղթողը` 1:1, իսկ ահա «Արմագեդոնում» առավելության հասավ սևերով խաղացող ֆրանսիացի շախմատիստը:

Լևոն Արոնյանը 2-րդ տուրում կհանդիպի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ, որն առաջին մրցախաղում թայ-բրեյքում պարտվել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Այս մասին հայտնում է «Ա1+»-ը: