Տարհանվել են փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:

Ստուգայցերի շրջանակում տարհանվել են նաև փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ: