«Ես ինքս գործադիրի մարդ եմ և օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում», -այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որոշել է՝ մանդատը վերցնելո՞ւ է, թե ոչ:
Նա ասաց, որ իր թիմում կարծիքները տարբեր են՝ մի մասը համարում է՝ ճիշտ կլինի, որ ինքը վերցնի խորհրդարանական մանդատը, մյուս մասը համարում է, որ պետք չէ վերցնել:
«Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ես հակված եմ դա չանելուն: Բայց վերջնական որոշումդեռ չունեմ: Պետք է սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում, անկեղծ ասեմ», -հավելեց Քոչարյանը: