Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8952 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Ընդ որում, վարակվածներից 3747-ը (41,9 տոկոս) կլինիկական դրսևորումներ չունեն։ Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2367 հոգի։ Մերձմոսկվայում հայտնաբերել են 735 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 289, Սվերդլովսկի մարզում՝ 261, Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում՝ 167:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։