Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա

ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում  բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից  երկուսի առողջական վիճակի մեջ կա  դրական առաջընթաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների  առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան: