Մեքսիկան Ասանժին քաղաքական ապաստարան է առաջարկում

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուէլ Լոպես Աբրադորը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստարան է առաջարկում։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական ՌԻԱ-նովոստի գործակալությունը։

«Ես կխնդրեմ երկրի արտգործնախարարին պատրաստել համապատասխան փաստաթղթեր, որպեսզի խնդրենք Մեծ Բրիտանիային ազատել Ասանժին, որին Մեքսիկան քաղաքական ապաստարան կտրամադրի», – մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահը։

Այսօր ավելի վաղ Լոնդոնի կենտրոնական դատարանը մերժել է ԱՄՆ իշխանությունների հայցը Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հայցը։ Այն դատարանի կողմից մերժվել է Ասանժի հոգեկան առողջության հետ կապված հնարավոր խնդիրների հիման վրա։