Մեկնարկել է Թումանյան-Ալավերդի հատվածի ասֆալտապատումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել է Թումանյան-Ալավերդի հատվածի ասֆալտապատումը։

Առաջիկա օրերին ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները շարունակվելու են։