2 զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրում է.

«Խոսեցի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Բաբայան Կարինեի հետ: Այս պահի դրությամբ 2 զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունեն շնչուղիների խորը այրվածք դրանով էլ պայմանավորված է վիճակի ծանրությունը:

1 զինծառայող միջին ծանրության բուժումը ստանում է այրվածքային բաժանմունքում: Բուժաշխատողների կողմից արվում է ամեն հնարավորը զինծառայողների արագ ապաքինման համար:
Առողջություն տղերքին»։