Հրապարակվել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը հրապարակվել է SkyUp ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։

«Ներկայացնում ենք SkyUp ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։ Հիշեցնում ենք, որ թռիչքը կկայանա ժամը 15։10-ին Բորիսպիլ օդանավակայանի F տերմինալից։

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժնի թեժ գծի հեռախոսով +380733737447 կամ հաղորդագրություն ուղարկել դեպանության FB էջին»,- նշվում է դեսպանության հայտարարությունում։