Արբաթ գյուղում այրվել է տուն

Ապրիլի 14-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին, մարվել՝ 19։39-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ), նկուղում՝ կենցաղային իրեր, խոհանոցը (մոտ 25 քմ), ննջասենյակը (մոտ 20 քմ), տան բակում զրուցարան-տաղավարի (մոտ 30 քմ) կահավորումը և փայտե կառուցատարրերը:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: