Մարդու իրավունքների պաշտպանն ու լրագրողները քննարկել են մարդկանց իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը, ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ արդյունավետ աշխատանքը:

Թոմաս Շրապել կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և հաստատության ուլրագրողների միջև համագործակցության խթանումը:

Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները և այլն: Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։