Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կմասնակցի մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին, հայտնում է «Անադոլու»-ն։

Հանդիպմանը կքննարկվեն համագործակցության խորացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հարցերը։

Յըլմազը կլինի 2008-ից ի վեր առաջին այս մակարդակի թուրք պաշտոնյան, որը կայցելի Հայաստան։ Այդ ժամանակ Երևան էր ժամանել նախագահ Աբդուլա Գյուլը։

Ադրբեջանի մասնակցության մասին տեղեկություններ չկան։