«Ջրվեժ» անտառպարկում որևէ ապօրինի աշխատանք չի իրականացվում․ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով shamshyan.com-ի հրապարակումը, գրել է․

«Սա ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է:

Նախ, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ» անտառպարկն ԱՐԳԵԼՈՑ չէ՛ (արգելոցը և անտառպարկը տարբեր կատեգորիաներ են)։
Այնտեղ օրենքով սահմանված կարգով անց են կացվել վարձակալության մրցույթներ, որոնց հաղթողներն այժմ իրականացնում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ, այդ թվում նաև՝ հազվագյուտ ծառատեսակների տնկում։

Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (թույլտվությունները) առկա են:
Վարձակալության տրվող տարածքների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված երկու ընկերությունները կազմակերպելու են քաղաքացիների համար նախատեսված հանգստի գոտիներ։ Նախատեսվում է ծավալել նաև բնապահպանական, մշակութային և հասարակական գործունեություն։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին նման անհիմն և չստուգված տեղեկություններ չտարածել։ Մեր քաղաքացիներին հավաստիացնում եմ, որ «Ջրվեժ» անտառպարկում որևէ ապօրինի աշխատանք չի իրականացվում»։

Սա ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ❗️Նախ, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ»…

Gepostet von Davit Grigoryan am Montag, 4. Mai 2020