ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ով պայմանավորված` չեղարկել Ադրբեջան կատարվելիք իրենց այցերը

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։ 

Նույն պատճառով կենտրոնը խորհուրդ է տվել սահմանափակել ճանապարհորդությունները դեպի Շվեյցարիա, Էստոնիա և Հյուսիսային Մակեդոնիա: