Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական
Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական

«Թայմ Լենդ» հիմնադրամի նախագահ, Կալավանի զարգացման ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես օրվա  ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է վարչապետը։