Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին
Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ անպայման կայցելի նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանին, ով այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սեփական փորձից ելնելով` Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ է տալիս դադարեցնել հացադուլը:

«Ի վերջո ավելի ճիշտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրարշավով, իրենց մոտեցումներով, որպես առողջ, բանական մասնակիցներ` սեփական առողջությունը հարվածի տակ չդնեն: Ես սեփական փորձով կարող եմ ասել, որ շատ դժվար է բացօթյա հրապարակային, ձմռան ամիսներին հացադուլ անել, ոչ թե տանը այլ դրսում: Ես կուզենայի, որ ինքը վերանայի այդ որոշումը, կայցելեմ և անձնապես այդ իմ խնդրանքը կփոխանցեմ իրեն»,- ասաց նա: Կարդալ ավելին