ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է Ազգային Ժողովի թույլտվությունը․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է արել․

«ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով.

Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»:

Բերման ենթարկելը զուգորդվում է ազատությունից որոշակի զրկմամբ, հետևաբար, ստացվում է, որ ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է Ազգային Ժողովի թույլտվությունը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի նման հարցով խորհրդարանին կարող է դիմել գլխավոր դատախազը»: