Ինչպիսի եղանակ է սպասվում ՀՀ-ում

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Երևանում հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։