Լարսը բացվել է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, որ այդ ճանապարհահատվածը փակ է բոլոր մեքենաների համար: