Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը. Աննա Նաղդալյան

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ», – Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաղդալյանը: