Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր` Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մասիս Մայիլյանը ազատվե էր Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից։ ԱԳ նախարար էր նշանակվել Դավիթ Բաբայանը։