Ժառանգություն/Ազատ դեմոկրատների քարոզարշավը կմերկնարկի երգ ու պարով

Ժառանգություն/Ազատ դեմոկրատների քարոզարշավը կմերկնարկի երգ ու պարով
Ժառանգություն/Ազատ դեմոկրատների քարոզարշավը կմերկնարկի երգ ու պարով

Ժառանգություն/Ազատ դեմոկրատների քարոզարշավը կմերկնարկի երգ ու պարով: Այդ մասին քիչ առաջ իր Facebook սոցիալական ցանցի էջում գրառում է տեղադրել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հարգելի ընկերներ,
Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու Ժառանգություն/Ազատ դեմոկրատների քարոզարշավի մեկնարկը խորհրդանշող միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին Armenia Marriott համալիրի Տիգրան մեծ դահլիճում:

Միջոցառմանը Ձեզ հնարավորություն կընձեռվի ծանոթանալ մեր թեկնածուների և ծրագրերի հետ: Իսկ ցերեկույթը էլ ավելի կգեղեցկացնեն Վարդուհի Վարդերեսյանը, Վահան Արծրունին, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը…Մուտքն ազատ է: Սպասում ենք Ձեզ»,-գրել է նա:

© Medialab.am