ՀՖՖ ղեկավարությունը ծանոթացել է Արմավիրի Քաղաքային մարզադաշտի շինարարական աշխատանքների ընթացքին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այցելել է Արմավիրի Քաղաքային մարզադաշտ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հայաստանի ֆուտբոլի ղեկավարությունը ծանոթացել է մարզադաշտում ընթացող շինարարական աշխատանքներին։

Ֆեդերացիաի մամուլի ծառայությունն այցի մանրամասները ներկայացրել է կարճ տեսանյութով։