Եթե Հայաստանում իրադարձությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից 10 հազար մահ կգրանցվի. Փաշինյան

Կառավարությունը մարտին ուներ հաշվարկ, որ եթե հանկարծ իրադարձությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսից 10 հազար մահ կգրանցվի Հայաստանում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ մենք համոզված չէինք, որ հենց այդ սցենարով չէր ընթանա, և եթե անկեղծ ասենք, հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա, թե չէ: Եվ մենք պետք է արձանագրենք, որ ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի հետագայում սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը, այնուամենայնիվ, մենք կարող ենք ստիպված գնալ այդպիսի որոշման: Ո՞ր պարագայում դա տեղի կունենա, կա մեկ պարագա՝ եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.