«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Արթուր Սարգսյանը հուլիսի 16-ին ձերբակալվել էր, ապա կալանավորվել, իսկ հոկտեմբրի 14-ին 20 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել ու նույն ամսի 26-ին պատգամավորական մանդատ ստացել: