Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սերժը մարդուն դարձրել է Երևանի քաղաքապետ, որից հետո Մոսկվայից կանչել ու նշանակել է վարչապետ, հետո առաջին փոխվարչապետ, հետո դարձրել է իր ղեկավարած ՀՀԿ կուսակցության առաջին փոխնախագահ, վերջում, իր խոսքով, ամբողջ իշխանությունը հանձնել է նրան, հիմա այս մարդը կանգնել ու ասում է, որ երկիրը ստեղծված իրավիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը։
Այսպիսի խոսուն վերաբերմունք երբեմնի սեփական թիմի, նրա ղեկավարի ու գործունեության մասին, դժվար էր ենթադրել:
Գոնե մինչև վերջ անկեղծ լինելու համար նշեիք, թե ինչո՞ւ Ձեր երբեմնի թիմին ու նրա ղեկավարին այլևս չեք տեսնում երկիրը ստեղծված իրավիճակից հանող ՄԻԱԿ ուժ:
Մյուս կողմից այս իրավիճակը լավագույնս է բնութագրում 2-րդ ու 3-րդ նախագահների միջև գոյություն ունեցող խորքային հակասությունների մասին:
Թե ի՞նչ կորոշի ժողովուրդը, պարզ կդառնա մի քանի օրից, բայց մի հարցի շուրջ հնարավոր չէ չարձանագրել:
Ամոթ է, որ երկրի իշխանության համար պայքարում ներգրավված են հնարավոր մեծ ու փոքր հանցագործները, իսկ գործող վարչապետի պաշտոնակատարը խոսում է չագուճի մասին…
Իսկապես ամոթ է…