Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Օգոստոսի 14-17-ը ցերեկը՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։

Օգոստոսի 14-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Oգոստոսի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-3 մ/վրկ, 14-19-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում oգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ին, 17-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վրկ արագությամբ։