Որոշված է ընտրատեղամաերի նախագահների քանակն ըստ կուսակցություների

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերում նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխվածությունը:
Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 903 հանձնաժողովի նախագահ և նույնքան քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 397 հանձնաժողովի նախագահ և քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն»՝ 351 նախագահ և քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 176 նախագահ և նույնքան քարտուղար և «Ժառանգություն» կուսակցություն 154–ական նախագահ և քարտուղար:

ԿԸՀ արտահերթ նիստի քննարկմանը որոշվեց նաև, որ ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքներին լինելու են եռանկյունի:

 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամանսական ընտրակարգով մասնակցելու համար, և 180 մեծամասնական թեկնածուներ:

© Medialab.am