ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Հունաստան (Աթենք)։
Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հունաստան կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Հունաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: