Վայրկյան իսկ չկասկածեք, որ նման հասարակությունը կործանվելու է

Վայրկյան իսկ չկասկածեք, որ նման հասարակությունը կործանվելու է
Վայրկյան իսկ չկասկածեք, որ նման հասարակությունը կործանվելու է

Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը
Պարոն Բաղդասարյան, մեկ ամսից նախագահական ընտրություններ են: Ունե՞ք այն տպավորությունը, որ այս անգամ թեև ամենախաղաղ, բայց միևնույն ժամանակ ամենատխուր ընտրություններն են լինելու:

Միանշանակ ասել՝ այս ընտրությունները նախորդների համեմատ ամենավատն են լինելու, ճիշտ չէ: Ընտրությունները լավն են, եթե ընտրելու բան ունես: Ես պայքարի կողմնակից եմ, բայց սուր քաղաքական, ավելին՝ փողոցային բախումը չի նշանակում քաղաքական թեժ պայքար: Դա ուղղակի քաղաքական որևէ երկխոսության հնարավորության բացակայություն է: Այսօրվա իրավիճակն ապացուցեց, որ մենք ընդդիմություն չունենք և չենք ունեցել, քանի որ եթե ունենայինք ընդդիմություն, այն որևէ կերպ այսօր ի հայտ կգար: Իսկ մենք տեսանք, որ կիսազավեշտալի պատճառով ընտրապայքարից դուրս եկան «լուրջ» ուժեր: Խոսքը ԲՀԿ-ի մասին է, որը երբևէ ինձ համար կուսակցություն չի եղել, եղել է բիզնես կլուբ համար-2, բիզնես կլուբ 1-ինը ՀՀԿ-ն է: Նախկինում մեկ այլ բիզնես կլուբ էլ կար՝ ՕԵԿ, որը ձուլվեց բիզնես կլուբ 1-ին: Հիմա բիզնես կլուբ 2-րդը դուրս եկավ ընտրապայքարից, ինչը շատ լավ է, քանի որ իմ արժանապատվությունն էր վիրավորում նման «քաղաքական ընդդիմությունը», առանց այդ էլ այն բավականին վիրավորված է: Հիմա նա այլևս չկա, քանի որ բռնեց ՕԵԿ-ի ճանապարհը: Առհասարակ յուրաքանչյուր քաղաքական ուժ մեզ մոտ շատ խոցելի է, քանի որ, պոստսովետական լեզվով ասած, «կոմպրոմատների չամադաններ» ունեն բոլոր կուսակցությունները: Իրենք գիտեն՝ ով են իրենք, քանի որ բոլորը մի քաղաքական արգանդի ծնունդ են:

Այս ամենն իրականում շատ առողջարար պրոցես է, սա հնարավորություն է ստեղծում, որ մենք իսկապես ունենանք ընդդիմություն, թեև ես չեմ հավատում, որ կունենանք, քանի դեռ երկրում քաղաքական մտքի պայքար չկա: Կարդալ ավելին