Վարչապետը մեկնել է ՌԴ․ տեղի կունենա եռակողմ հանդիպում

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 

Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ 

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։