Խաթարվել է միջպետական ճանապարհի երթևեկությունը

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։

Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենը»։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։