Սաակաշվիլին ձերբակալվել է. Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կայացած ասուլիսում վարչապետը նաև հայտնել է, որ Սաակաշվիլիին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր, որ Վրաստանում է ու հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հինգ րոպե անց նա կներակայանա հանրությանը։