Գորիսի երկու մանկապարտեզներում տեղադրվում են ֆոտովոլտային կայաններ

Էներգախնայողության արդյունավետության ապահովման նպատակով՝ Գորիս համայնքի երկու մանկապարտեզներում՝ թիվ 6 և թիվ 3, տեղադրվում են ֆոտովոլտային կայաններ։ Այդ մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ արևային էներգիայի համակարգի և ջերմամեկուսացման կիրառման շնորհիվ զգալիորեն կնվազեն համայնքային ենթակայության հաստատությունների էլ․ էներգիայի ծախսերը, մյուս կողմից փոքրիկների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ։

https://www.facebook.com/GorisMunicipality/posts/3733751583385728