Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ. Ալիև

Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվից տեսակապով միացած Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Եվրախորհրդարանի հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: Անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության։

Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել գործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր: Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,- նշել է նա: