Մհեր Աղաջանյանը՝ Արցախի գլխավոր դատախազի թեկնածու

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանին թեկնածու ներկայացնելուց առաջ նպատակահարմար է համարել հարցի շուրջ շահագրգիռ քննարկում ծավալել եւ լսել իր գլխավորած քաղաքական դաշինքի անդամների կարծիքը:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ազգային ժողովին ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը` ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: