Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ

Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից», – ասել է Զախարովան։Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սեպտեմբերի 1-ին։