Fait accompli. Ադրբեջանը սպառնում է Հայաստանին

Fait accompli. Ադրբեջանը սպառնում է Հայաստանին
Fait accompli. Ադրբեջանը սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում մի քանի հատկանշական հայտարարություն է արել: Առաջին հերթին, Մամեդյարովը բնութագրել է Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: Պարզվում է, որ Երեւանը fait accompli քաղաքականություն է հարկադրում (հակառակորդին կատարված փաստի առաջ դնել):

Սակայն գլխավորը՝ Մամեդյարովը բացահայտ սպառնում է Հայաստանին: «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս-քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Սա ոչ այլ ինչ է, քան բանակցային գործընթացից դուրս գալու, քաղաքական գործընթացը դադարեցնելու եւ այլ բնույթի գործողությունների անցնելու սպառնալիք: Հատկանշական է, որ Ադրբեջանը նման նամակով է հանդես գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Բաքու կատարած այցերից հետո:

Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Պուտինից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները դադարեցնելու քարտ-բլանշ է ստացել: Չնայած Պուտինը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով պետք է լուծվի, ոչ ոք սակայն չի կարող պնդել, որ «քաղաքական ճանապարհը» միայն ՄԽ-ի շրջանակում բանակցություններն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ