Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար:Այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։

«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, որոնք հեռացել են իրենց նախնիների տներից, մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը քայլեր չի ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր՝ 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են մշտական խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը:

Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր և հստակ ուղերձ հղեց նրանց, որոնք կխաթարեն Հայաստանի անվտանգությունը և նրանց հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»,-ասված է նամակում:  

Նամակն ստորագրել են՝
Դոկտ. Ալվեդա Քինգ՝ «Ամերիկյան երազանք» կենտրոնի նախագահ
Պատվարժան Միշել Բախման՝ Ռոբերտսոնի կառավարման դպրոցի դեկան
Սոհրաբ Ահմարի՝ UnHerd պորտալի խմբագիր, ԱՄՆ
Ռոդ Դրեհեր՝ լրագրող եւ գրող
Թրոյ Միլլեր՝ Ազգային կրոնական հեռարձակողների միության նախագահ եւ
գործադիր տնօրեն
Դեսպան Սեմ ԲրաունբեկՄիջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովի համանախագահ Շոն Ֆոյխտ միսիոներ, երաժիշտ, ակտիվիստ, հեղինակ եւ խոսնակ
Ուիլյամ Վուլֆ՝ Բապտիստական առաջնորդության կենտրոնի գործադիր տնօրեն
Բոբ Վանդեր Պլատս՝ The FAMiLY Leader կազմակերպության նախագահ եւ գործադիր
տնօրեն
Դեդե Լաուգեսեն՝ «Փրկե՛ք հալածյալ քրիստոնյաներին» կազմակերպության
գործադիր տնօրեն
Սյուզան Բոք Գրիշման՝ Mercury One բարեգործական ընկերության եւ The Nazarene
հիմնադրամի գործադիր տնօրեն
Դեսպան Ալբերտո Ֆերնանդես՝ Մերձավոր Արեւելքի Մեդիա հետազոտությունների
ինստիտուտի փոխնախագահ
Դոկտ. Ջիմ Գարլոու՝ Well Versed հոգեւոր ծառայության գլխավոր տնօրեն
Վեհաշնորհ Ռոզմարի Շինդլեր Գարլոու՝ «Շինդլերի տապանը» (Schindler’s Ark)
կազմակերպության գործադիր տնօրեն
Դոկտ. Դեյվիդ Քարրի՝ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի
հանձնակատար (USCIRF)
Նադին Մաենզա՝ Միջազգային կրոնական ազատության (IRF) քարտուղարության
նախագահ
Դենիզ Բուբեկ՝ «Փրկե՛ք Հայաստանը» (Save Armenia) ընկերակցության Խորհրդի
անդամ
Դոկտ. Փոլ Մյուրեյ՝ Գլոբալ խաղաղության հիմնադրամի միջազգային փոխնախագահ