Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կապիկի ծաղիկի առաջին հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, և համապատասխան բուժման կուրս անցնելուց հետո շուտով լքել է բուժհաստատությունը:
Գործակալության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայում ճամփորդելուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրելու՝ գնահատելու կապիկի ծաղկի բռնկման համաշխարհային վտանգը։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 23-ին։
Ռուսաստանն արդեն մշակել է առաջարկություններ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղկի առաջացման և տարածման կանխարգելմանը։ Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել ուժեղացնել միջոցառումները՝ հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերելու համար։