Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման ժամանակ պատահաբար սպանել է ֆիլմի օպերատորին, ռեժիսորը վիրավոր է․ լուսանկարներ

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հերթական ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար գնդակահարել է ֆիլմի օպերատորին և ռեժիսորին։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել  Նյու Մեքսիկոյում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զենքը պետք է  լիցքավորված լիներ ոչ մարտական  փամփուշտներով․ թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը՝ կպարզի հետաքննությունը, գրում է The Daily Mail-ը։

42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ  մահացել է ստացած վնասվածքներից։

Tragedy: Cinematographer Halyna Hutchins was accidentally shot and killed, while writer-director Joel Souza was wounded

48-ամյա ռեժիսոր Ջոել Սոզան վիրավոր է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Tragedy: Cinematographer Halyna Hutchins was accidentally shot and killed, while writer-director Joel Souza was wounded

Ոստիկանության Սանտա Ֆեի վարչությունը հաստատել է, որ մահացու զենքը հայտնի դերասանի ձեռքում է եղել։ Ալեք Բոլդուինը ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր հերոսն է։ Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։  

Համացանցում են հայտնվել նաեւ Բոլդուինի՝ միջադեպից հետո արված լուսանկարները։

The actor was also snapped doubled-over in a parking lot, with his hands on his knees and his face seemingly crumpled with distress