Կողմնորոշիչ հանդիպում Արցախի ՊԲ նախկին զինծառայողների համար. ՀԲԸՄ

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպում ենք մասնագիտական կողմնորոշման հանդիպում։

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր այն արցախցիները, որոնք աշխատել են ԱՀ ՊԲ-ում և չեն կարողանում աշխատանք գտնել ՀՀ-ում։

Նախնական հանդիպման ժամանակ մեր փորձագետը կվերլուծի մասնակիցների մասնագիտական կարողությունները, անձնային որակները և կառաջարկի համադրելի մասնագիտություններ, կներկայացնի ՀՀ աշխատաշուկայի պահանջարկը՝ ըստ հմտությունների ու պահանջարկի։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին ՀԲԸՄ դահլիճում (հասցեն՝ Մելիք Ադամյան 2/2, 2-րդ հարկ)։

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև հունիսի 17-ը։

Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք։

Հարցերի դեպքում 060 722 231 կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեով։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։