Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների, այդ թվում՝ սպիտակ ձեռնափայտերի տրամադրման գործընթացը շարունակվում է.ՀՀ ԱՍՀՆ

Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների, այդ թվում՝ սպիտակ ձեռնափայտերի տրամադրման գործընթացը շարունակվում է։

Սպիտակ ձեռնափայտերը տրվում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց, և վերջիններիս հնարավորություն են տալիս տարածության մեջ ազատ կողմնորոշվել ու անվտանգ տեղաշարժվել։

Ձեռնափայտերի միջոցով ապահովվում է նաև շահառուների ինքնուրույն կենցաղավարման, տրանսպորտից օգտվելու և անկախ կյանք վարելու իրավունքը, ինչպես նաև սոցիալական ներառումը հասարակություն։

Ձեռնափայտի սպիտակ, արտացոլիչ գունանյութը շահառուին հնարավորություն է տալիս ինքնուրույն և անխոչընդոտ տեղաշարժվել նաև երեկոյան ժամերին։ Այն «ազդանշան» նաև վարորդներին, որ հետիոտնը տեսողության խնդիր ունի։

Նախարարության կողմից իրականացվող «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագրի» շրջանակում շահառուներին ուսուցանվում է նաև սպիտակ ձեռնափայտից օգտվելու հմտությունները։ 

Սպիտակ ձեռնափայտի համար կարող են դիմել՝

  1. հաշմանդամություն ունեցող անձինք,
  2. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները,
  3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք,
  4. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները,
  5. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամները,
  6. Երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից,
  7. Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները։

Հավաստագիր ձեռք բերելու նպատակով՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը առձեռն, փոստային կապի միջոցով կամ առցանց եղանակով կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։

 ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU

 Աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ առավել մանրամասն՝  https://bit.ly/33l9mh5

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: