ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անցկացրել է տարեվերջյան ամփոփիչ նիստ

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անցկացրել է տարեվերջյան ամփոփիչ նիստ․ ընդլայնված նիստի օրակարգում ամփոփվել են ԵԿՄ 2021 թվականի գործունեությունը, կատարված և կատարվելիք աշխատանքները. տեղեկացնում են ԵԿՄ-ից։

«Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ԵԿՄ ֆինանսական բաժինը՝ հաշվարկներով եւ թվերով մանրամասն ներկայացնելով 2021 թվականին իրականացված ֆինանսական գործունեությունը:

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահը ներկայացրեց ակումբի 2021թ-ի ձեռքբերումները: Ներկաներին զեկուցեց անցնող տարվա ամեն օրն իրականացված գործունեության, պատանիների գործնական եւ տեսական պարապմունքների, մասնակցած ամենատարբեր, արդիական թեմաներով կազմակերպվող սեմինարների մասին, ընդլայնված զեկույց ներկայացրեց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի առօրյայի մասին: Վարչության անդամ, Կազմ-հրահանգչական հանձնաժողովի նախագահ Վարդան Պետրոսյանը ներկայացրեց ԵԿՄ մարզային հանդիպումների, բաժանմունքներում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին:

ԵԿՄ վարչության անդամ, Պարգեւատրումների հանձնաժողովի նախագահ Մանվել Հովսեփյանը ներկայացրեց ԵԿՄ նոր վկայականների, թողարկվող «Եռամիասնություն» շքանշանի մասին:

ԵԿՄ Կազմ-հրահանգչական բաժինը զեկուցեց ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական պարգեւների, շնորհված ՊՆ եւ ԵԿՄ պատվոգրերի մասին:

Զեկուցվող բոլոր հարցերը, ելույթները քննարկվեցին, համաձայնեցվեցին եւ հաստատվեցին համաձայն օրակարգի»,- հայտնում են կառույցից: