Յուրաքանչյուր հայ առնվազն պետք է ունենա 50000 դրամ գումար՝ իր հայրենիքի համար․ Հիմնադրամի տնօրենը առաջարկում է ցանցայնացնել բանակի համար դրամահավաքը

Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Յուրաքանչյուր ՀԱՅ աշխարհի ցանկացած կետից, առնվազն պետք է ունենա 50000 դրամ գումար՝ իր հայրենիքի համար:

Յուրաքանչյուր ՀԱՅ, ով չի կարողացել խնայել այդ գումարը, հասցրել է առնվազն ձեռք բերել ընկերներ ու բարեկամներ, ում կարող է դիմել:

Յուրաքանչյուր ՀԱՅ ընտանիք նվազագույն պարտք ունի տալու մեր բանակին: Սակայն անկախ նրանից, թե մինչ այժմ ով որքան է հանգանակություն կատարել, կամ աջակցել, այդ միջոցները սպառվում են, ուստի օրհասական անհրաժեշտություն կա ցանցայնացնելու համազգային դրամահավաքը:

Ինչպես ցանցայնացնել Համազգային դրամահավաքը 2 քայլով

Քայլ 1. Կատարում ես քո հանգանակությունը առնվազն 50000 դրամի չափով

2. Տեղադրում ես կատարած հանգանակության քաղվածքը քո էջում եւ նշում առնազն 10 ֆեյսբուքյան ընկերոջ հետևյալ տեքստով՝ «Տեղադրում եմ Հիմնադրամին այսօր կատարած իմ 50 000 դրամի նվիրատվությունը և նշում առնվազն այն 10 ընկերներին, որոնցից սպասում եմ նույնչափ նվիրատվության քաղվածքները: Նույն գործողությունն ակնկալում եմ իրենցից յուրաքանչյուրից. 10 ընկեր` առնվազն 50 000 դրամ, անկախ թե աշխարհի որ կետում են գտնվում»։

www.himnadram.org
PayPal:https://bit.ly/3cK1J7L
ԱՄՆ-ում հարկազատման համար: www.armeniafund.org

https://www.facebook.com/photo.php?fbid=10158218442469713&set=a.467946249712&type=3&theater